Երևանում երկրորդ օրն է, ինչ այրվում է փայտամշակման մի արտադրամաս

22.01.2008, 13:52
Երևանում երկրորդ օրն է, ինչ այրվում է փայտամշակման մի արտադրամաս

Երևանում արդեն երկու օր շարունակվում է «Երֆրեզ» ՓԲԸ-ի փայտամշակման արտադրամասի հրդեհը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, Կոմիտասի պողոտայում գտնվող արտադրամասում հրդեհի բռնկումները շարունակվում են արդեն երկրորդ օրը։

«Տանիքի փլուզման հետևանքով արտադրամասի պատերի տակ է մնացել մի ծառ, որը պարբերաբար բռնկվում է։ Ներկա պահին փրկարարները փորձում են մաքրել փլատակները և մեկուսացնել հրդեհը», - տեղեկացրել են փրկարար ծառայությունից։

«Երֆրեզ» փայտամշակման արտադրամասում հրդեը բռնկվել է հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 04։30-ին։ Կրկնվող հրդեհների մասին ազդանշանները ստացվել են նաև հունվարի 21-ին՝ ժամը 20։05-ին և հունվարի 22-ին՝ ժամը 03։01-ին։

Ընդհանուր առմամբ, հրդեհների հետևանքով այրվել է 550 քմ տարածք։-0-