Երևանում տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շնորհանդեսը
Երևանում տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շնորհանդեսը, որն ուղղված է միջին մասնագիտական կրթության զարգացմանը։
Որպես ծրագրի փորձնական նախագիծ ընտրվել է համագործակցությունը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի հետ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Բրիտանական խորհրդի հայկական բաժանմունքի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշել է Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունավետությունը՝ ծրագրի իրականացման շրջանակներում։
«Բրիտանական խորհրդի և Կրթության և գիտության նախարարության համատեղ նպատակն է՝ կրթությունը բարձրացնել միջազգային չափանիշների մակարդակին»,-հայտարարեց նա։
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին ընգծեց «Աշխատանք և հմտություններ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանի կողմից Կոպենհագենյան գործընթացի իրագործման ճանապարհին (խմբ. «Նովոստի-Արմենիա»-գործընթաց, որն ուղղված է միջին մասնագիտական կրթությունը ավելի հրապուրիչ դարձնելուն»)։
«Հայաստանում առանց հատուկ կրթության զարգացման և Կոպենհագենյան գործընթացի իրականացման հնարավոր չէ հայկական և եվրոպական կրթական համակարգերի ինտեգրումը»,-ընգծեց նա։
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրենն ընգծել է համագործակցության ծրագրում ուսումնական հաստատությունների մասնակցությունը։ «Արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակումն օգտակար է՝ կրթության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար»,-ընգծեց նա։
Բրիտանական խորհուրդը հիմնադրվել է 1934թ.՝ աշխարհում բրիտանական մշակույթի և արժեքների տարածման նպատակով։ Հայկական գրասենյակը հիմնվել է 2002թ.։
«Աշխատանք և հմտություններ» ծրագիրը գործում է 2007թ.-ից և կտևի մինչև 2010 թ.։ Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումներից են ծրագրի մասնակից-երկրների քոլեջների միջև երկարատև համագործակցության հաստատումը, ուսանողների և դասախոսների փոխանակումը, մասնագետների որակավորման բարձրացման դասընթացները։ Ծրագրին մասնակցում է 17 երկիր, այդ թվում՝ Իսրայելը, Վրաստանը, Հունաստանը, Թուրքիան, Կիպրոսը, Ադրբեջանը, ինչպես նաև Կոսովոն։-0-