Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը երկրորդ տեղն են կիսում Corus Chess 2008 շախմատային մրցաշարում

21.01.2008, 18:14

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) Corus Chess 2008 շախմատային մրցույթի 8 փուլերից հետո 5-ական միավորներով կիսում են երկրորդ տեղը՝ «Ա» խմբում։

Ինչպես երկուշաբթի  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, մրցույթային սանդղակը 5,5 միավորով գլխավորում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)։ Երրորդ տեղը 4,5 միավորով զբաղեցնում են Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) և Վիշի Անանդը (Հնդկաստան)։

Մրցույթի 9-րդ փուլում, որը տեղի կունենան հունվարի 22-ին, Արոնյանը կհանդիպի Պավել Էլյանովի հետ (Ուկրաինա)։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցույթի գործող հաղթողն է։ Corus Chess 2008 միջազգային շախմատային մրցույթն անցկացվում է Վեյկ ան-Զեում (Նիդեռլանդներ)՝ 2008թ. հունվարի 11-27-ը։

Corus 2008-ն անցկացվում է երեք խմբերում՝ շրջանաձև համակարգով, 14 շախմատիստների մասնակցությամբ։ Մրցույթի խաղարկային օրերն են՝ հունվարի 12-15-ը, 17-20-ը, 22-ը, 23-ը, 25-27-ը։ Հանգստյան օրերն են՝ հունվարի 16-ը, 21-ը և 24-ը։--0--