Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել երրորդ կողմի մասնակցությամբ. փորձագետ

21.01.2008, 15:18
Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել երրորդ կողմի մասնակցությամբ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել երրորդ կողմի մասնակցությամբ, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, ստեղծված դրությունից ելք կարող է դառնալ երրորդ կողմի միջնորդությունը, որի դերը կարող է իր վրա վերցնել Եվրամիությունը։

«Ես կարծում եմ, որ Եվրամիությունը լավ հնարավորություններ ունի ստեղծված դրությանը լուծում տալու համար»,- ասաց նա։

Փարձագետի խոսքով, երրորդ կողմը պետք է հարթակ ստեղծի հայ և թուրքական հանրության ներկայացուցիչների հանդիպման համար։

Միաժամանակ, Սաֆրաստյանն ավելացրեց, որ երկու երկրների լայն հանրության ներկայացուցիչները պետք է երկխոսություն հաստատեն։

«Ես չեմ վախենում այդ երկխոսությունից, չէ որ ճշմարտությունը մեր կողմից է։ Թուրքական հանրությունը ինքն էլ գտնվում է մոլորության մեջ, նա խաբվել է իր կառավարության կողմից»,- ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի։

Պաշտոնական Երևանը, հակառակը, հայտարարում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել առանց նախապայմանների։ --0—