Ռուսաստանը հաստատուն կերպով զբաղեցնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողներից մեկի դիրքերը. Լևիտին

Ռուսաստանը հաստատուն կերպով զբաղեցնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողներից մեկի դիրքերը։ Այս մասին հայտարարեց տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագաh, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը՝ երկուշաբթի Երևանում հայ-ռուսական բիզնես-ֆորումի բացման ժամանակ։
«Ռուսական ընկերությունների Հայաստան մուտք գործելը լուծում են երկրի ներդրումային գրավչության աճի կարևոր խնդիրը», - ասաց նա։
Ռուս համանախագահի խոսքերով, բազմազան կառուցվածքով տարբերվող ռուսական հիմնական ներդրումները ուղղվում են էներգետիկ, բանկային, մետաղագործական, շինարարական բնագավառներ, կապի և ՏՏ ոլորտներ, տրանսպորտային ոլորտ։
«Ներդրումային խոշորագույն նախագծերի թվում ես կնշեի գազաէներգետիկ օբյեկտների շինարարությունը, «Վիմպելկոմի» կողմից կապի ազգային օպերատոր «ԱրմենՏել» ընկերության ակտիվների ձեռքբերումը, ՎՏԲ բանկի մուտք գործելը, «Ռուսալ-Արմենալ» գործարանների, Սևան-Հրազդան կասկադի էներգոհզորացուցիչների արդիականացումը, ինչպես նաև մի շարք հայ ընկերությունների վերականգնումը», - ասաց Լևիտինը։
Նա նաև հայտարարեց, որ ռուս-հայկական ներդրումային փոխգործունեությունը երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման շարժիչ ուժն է։
Հայաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68,2 տոկոսով և կազմել է 632,1 մլն. դոլար։ Միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը կազմել է 183,6 մլն. դոլար (Հայաստանից արված ողջ արտահանման 17,3 տոկոսը)՝ 2006 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ ավելանալով 74 տոկոսով։
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստան ռուսական արտադրության ապրանքների ներկրման ծավալը կազմել է 448,5 մլն. դոլար՝ ավելանալով 65,9 տոկոսով։ Միաժամանակ, ընդհանուր առմամբ ՌԴ տարածք արտահանումը կազմել է 499,4 մլն. դոլար (56,6 տոկոս աճ) կամ ներդրման ընդհանուր ծավալի 17,4 տոկոսը։ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 16,1 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի այլ գործընկեր-երկրների համեմատ։-0-