Քոչարյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել մադրիդյան պայմանավորվածությունների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծում ստանալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Մադրիդում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մադրիդյան փաստաթղթի տրամաբանության համաձայն իրականում կարելի է գտնել ղարաբաղյան հարցի լուծումը։ Բայց այսօր այս փաստաթուղթը կողմերի համար վերջնական չէ, և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակի արդեն Հայաստանի հաջորդ նախագահը»,- ասաց Քոչարյանը։
Ինչպես նշեց նախագահը, Հայաստանն, ի դեմս ԱԳ նախարարության, արդեն արտահայտել է իր վերաբերմունքը մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ, նշելով, որ այս փաստաթղթի բովանդակությունն ընդունում են երկու կողմերն էլ, սակայն որոշ կետերի շուրջ Հայաստանը շարունակում է մնալ այլ կարծիքի։
«Փաստաթուղթը գտնվում է բանակցային գործընթացի համատեքստում, բայց կան կետեր, որոնց շուրջ բանակցությունները շարունակվելու են»,- վստահեցրեց նախագահը։
2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանն են ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարագվորման հիմնարար սկզբունքները։
Կողմերին փոխանցված հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը ուսումնասիրվում է Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում՝ որպես հետագա կարգավորման ամենակենսունակ հիմքի։ Հակամարտող կողմերին առաջարկվել է ավարտել բանակցությունների այս փուլը՝ հաստատելով հիմնարար սկզբունքները և անմիջապես անցնել նոր փուլին՝ համընդհանուր խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը։--0—