Մինչև 20 տարեկան հայ հոկեյիստները միջազգային մրցույթում 13։1 հաշվով ջախջախել են Թուրքիայի հավաքականին

18.01.2008, 16:06

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մինչև 20 տարեկան հայ հոկեյիստների հավաքականը Բելգրադում անցկացվող միջազգային մրցույթում 13։1 հաշվով ջախջախել են Թուրքիայի հավաքականին։ Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի հոկեյի ֆեդերացիայից։

Այսպես, երկրորդ խաղում հանդիպելով Թուրքիայի հավաքականին, հայ հոկեյիստները հակառակորդին հաղթել են 13։1 հաշվով։

Սա հայ հոկեյիստների երկրորդ հաղթանակն է։ Հունվարի 16-ին խաղալով ՀԱՀ հավաքականի հետ, հայ հոկեյիստները նրանց ևս հաղթեցին 13։1 հաշվով։

Մինչև 20 տարեկան հոկեյիստների Հայաստանի հավաքականը մտնում է երրորդ խմբի մեջ, որի մեջ մեր սպորտսմենների հետ մեկտեղ մտել են այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Սերբիան, ՀԱՀ-ը, Թուրքիան, Բուլղարիան, Նոր Զելանդիան և Ավստրալիան։

Հայ հոկեյիստներն աշխարհի առաջնությունում հանդես են գալիս հայտնի մասնագետ 44-ամյա Դուգլաս Եչեզերի գլխավորությամբ։ Մեր հավաքականի կազմի մեջ են մտել «Դինամո», «Ուրարտու» և «Շենգավիթ» ակումբների սպորտսմենները։--0--