Հայաստանի վարչապետը չափազանց կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այցը Հայաստան

18.01.2008, 10:51
Հայաստանի վարչապետը չափազանց կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այցը Հայաստան
Հայաստանի վարչապետը չափազանց կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այցը Հայաստան

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը չափազանց  կարևոր է համարել նախագահական  ընտրությունների  կապակցությամբ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական  առաքելության   այցը մեր երկիր։

Այս մասին Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է հինգշաբթի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական  առաքելության  ղեկավար, դեսպան Գերտ-Հինրիխ Արենսի (Dr Geert-Hinrich Ahrens) հետ հանդիպման ժամանակ։

«Սերժ Սարգսյանն ընդգծել, որ ՀՀ  կառավարությունն ու  իր ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստակամ են  ըստ ամենայնի աջակցել առաքելությանը և մշտապես  պատրաստ են  հանդիպել, եթե դրա անհրաժեշտությունը  հետագայում ևս կլինի», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կողմերը կարևորել են նաև  նախորդ`  2007 թ.-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների  օրինակով, միջազգային չափանիշներին համապատասխան և վստահություն ներշնչող  ընտրությունների անցկացման  առումով ևս մեկ  առաջընթաց  քայլ  կատարելը:

Հանդիպման ընթացքում դեսպան Գերտ-Հինրիխ Արենսը ՀՀ վարչապետին  ներկայացրել է  երկարաժամկետ և կարճաժամկետ  դիտորդական առաքելությունների կողմից  իրականացվելիք  աշխատանքը, վստահեցրել, որ  միջազգային  հանրությունը ևս  պատրաստ է աջակցել  Հայաստանում  ընտրությունների  հաջող անցկացմանը և ուրախ կլինի  ցանկալի առաջընթացը գրանցել:

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-