Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն է

17.01.2008, 19:16
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն է

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթը Հայաստանում հակակոռուպցիոն ծրագրի իրականացումն է։ Այս մասին Մելիքյանը հայտարարեց հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե ես դառնամ Հայաստանի նախագահ, առաջին խնդիրը կլինի կոռուպցիայի դեմ պայքարը և երկրում ժողովրդավարության ամրապնդումը։ Բոլոր մյուս խնդիրները բխում են այս երկու հիմնականներից»,-ասաց Մելիքյանը։

Նրա խոսքերով, դեռևս վաղ է խոսել երկրում սոցիալական և տնտեսական կոնկրետ բարեփոխումների մասին, քանի որ առայժմ լիովին ուսումնասիրված չեն հանրապետության մարդկային, ֆինանսական և բնական պաշարները։

«Շատ թեկնածուներ խոսում են աշխատավարձերի և թոշակների բարձրացման մասին և նույնիսկ կոնկրետ թվեր են նշում, բայց ես դա չեմ անի։ Նախևառաջ պետք է մասնագետների օգնությամբ ճշտել երկրի պաշարներն ու հնարավորությունները»,-ասաց Մելիքյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ –0-