Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նման մոտ դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ. Բրայզա

17.01.2008, 17:52
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նման մոտ դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ. Բրայզա
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նման մոտ դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ. Բրայզա

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիևը  նամն դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ։

Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ Մեթյու Բրայզան։

«Թեև մենք չենք սպասում, որ տարածաշրջան համանախագահների այս այցի ընթացքում կարող է վերջնական համաձայնություն ձեռք բերվել, մենք տեսնում ենք, որ երկու նախագահներն էլ նման դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան խնդրի  կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ»,-ասաց նա։

Նա նշեց, որ ժամանակը էական դեր չի խաղում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հիմնարար սկզբունքների վերաբերյալ միասնական դիրքորոշման հասնելու գործընթացում։

«Մենք չենք ցանկանում արհեստական ժամկետներ սահմանել համաձայնագրի ստորագրման համար և գերադասում ենք երկու նախագահներին այնքան ժամանակ տալ, որքան կպահանջվի յուրաքանչյուր առաջարկության, բառի կամ տառի մանրամասն վերլուծության համար»,-ընգծեց նա։

Բրայզան նշեց, որ «անհրաժեշտ է սպասել, քանի որ երկու նախագահներն էլ ճիշտ ուղղությամբ են ընթանում»։

Իր հերթին Ֆրանսիայի համանախագահ Բեռնար Ֆասյեն ասաց, որ երկու կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով՝ միջնորդների մոտ փաստաթղթի որոշ կոնկրետ դրույթներ մեկնաբանելու անհրաժեշտություն է առաջացել։

«Մենք կողմերին բացատրեցինք, որ մեր առաջարկություններում ոչ մեկի համար որևէ թակարդ կամ երկիմաստություն չկա։ Դրանք լավագույն առաջարկություններն են, որոնք մեր երկրները կարող են առաջարկել՝ ղարաբաղյան հիմնարարցի կարգավորման գործընթացում փոխզիջման հասնելու համար»,-հայտարարեց նա։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-