Հայաստանի նախագահական ընտրությունների օրը ձայների հաշվարկին հնարավոր կլինի հետևել օն-լայն ռեժիմով
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրությունների օրը յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն կունենա ձայների հաշվարկին հետևելու օն-լայն ռեժիմով։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը։
«ԿԸՀ կայքի աշխատանքը ներկայումս դադարեցվել է արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին հետևելու ձայների հաշվարկին»,-հավելեց նա։
Նա նշեց, որ կայքում կտեղակայվի նաև ընտրությունների վերջնական արդյունքը, որը հիմնված կլինի բոլոր 1923 ընտրատեղամասերից ստացված գրավոր զեկույցների հիման վրա։
Հայաստանի նախագահական ընտրություննեը տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։
Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթուղթ են ներկայացրել 9 թեկնածու։ Թեկնածուների գրանցումը տեղի է ունենում 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։--0--

