ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունը միջանկյալ մոնիտորինգ կանցկացնի Հայաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին

16.01.2008, 18:27
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական  առաքելությունը միջանկյալ մոնիտորինգ կանցկացնի Հայաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Փետրվարի սկզբին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը միջանկյալ մոնիտորինգ կիրականացնի Հայաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը Երևանում ՀՀ Աժ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա հայտնեց, որ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերքից հետո, կազմվել է 10 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն՝ Անատոլի Տորշինի ղեկավարությամբ, որն արդեն փետրվարի սկզբից կանցկացնի միջանկյալ մոնիտորինգ։

Կրոտովը հայտնել է նաև, որ Տորշինի ղեկավարած դիտորդների առաքելությունը փետրվարին ծրագրում է հանդիպումներ անցկացնել Հայաստանի ղեկավարության, ԿԸՀ նախագահի, Հայաստանի նախագահի այն թեկնածուների հետ, որոնք հանդիպելու ցանկություն կհայտնեն։

Հայաստանի նախագահական ընտրություննեը տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթուղթ են ներկայացրել 9 թեկնածու։ Թեկնածուների գրանցումը տեղի է ունենում 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։--0--