Հայաստանում արդիական է ազգային արժեքների և մշակութային ավանդույթների պահպանման խնդիրը
Հայաստանում արդիական է ազգային արժեքների և մշակութային ավանդույթների պահպանման խնդիրը։ Այս կարծիքը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ԱԺԴ) ղեկավար Արշակ Սադոյանը։
«Նոր հազարամյակում հայ ժողովուրդը կարող է աշխարհում արժանի տեղ զբաղեցնել իր մշակութային ժառանգությունը պահպանելու պայմանով և այս հարցում որոշակիորեն պահպանողական լինելով»,-ասաց Սադոյանը։
Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները նշելով այս սկզբունքը երկրի անկախությունը հռչակելիս, հետագայում ավելի ու ավելի են հեռացել դրանից։
«Այսօր այս հարցերին քիչ ուշադրություն է դարձվում, և մենք հույս ունենք, որ Վազգեն Մանուկյանի իշխանության գալով իրավիճակը կփոխվի»,-ասաց Սադոյանը։
Նա նշեց, որ նախագահի թեկնածուի համար, «Ազգային-ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի համար այդ հարցը արմատականներից մեկն է՝ երկրում ժողովրդավարության հաստատման հետ միասին։
«Ես վստահ եմ, որ ընտրությունները հարկ եղածին պես վերահսկելու դեպքում, Վազգեն Մանուկյանն անպայման կհաղթի։ Ցավոք, ընդդիմադիր կուսակցություննեը չարձագանքեցին այդ վերահսկումն ապահովելու համար միավորվելու մեր կոչին»,-ասաց Ա. Սադոյանը։
Նախագահական ընտրություններում ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի թեկնածությունն աջակցելու մասին հայտնել են Հայաստանի մի քանի քաղաքական ուժեր մասնավորապես, «Ազգային-ժողովրդավարական միությունը», «Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային ժողովրդավարների դաշինքը» և «Ազգային պետությունը»։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008թ. փետրվարի 19-ին։ –0-