ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ստեփանակերտ

15.01.2008, 18:39
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ստեփանակերտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) ժամանել են Ստեփանակերտ։

Ինչպես Ստեփանակերտից հաղորդեց «Նովոստի-Արմենիա» գործակալության սեփական թղթակիցը, այս պահին ընթանում է համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Այսօր միջնորդները Երևանում հանդիպել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո մեկնել են Ստեփանակերտ։

Ստեփանակերտում ունեցալիք հանդիպումներից հետո համանախագահները կվերադառնան Երևան։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) Երևան են ժամանել նախօրեին՝ ուշ երեկոյան։ Մինչև Երևան ժամանելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցով եղել են Բաքվում (հունվարի 13-14)։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են 1992 թ.-ից սկսած, համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-