Հայաստանի շախմատի 68-րդ առաջնության յոթերորդ փուլից հետո առաջատարը Տիգրան Լ. Պետրոսյանն է

15.01.2008, 16:34
Հայաստանի շախմատի 68-րդ առաջնության յոթերորդ փուլից հետո առաջատարը Տիգրան Լ. Պետրոսյանն է

Հայաստանի շախմատի 68-րդ առաջնության յոթերորդ փուլից հետո առաջատարը Տիգրան Լ. Պետրոսյանն է։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, յոթ փուլերից հետո Պետրոսյանն ունի 6 միավոր։

Երկրորդ տեղում 4,5 միավորով Սմբատ Լպուտյանն է։ Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնում են Արտաշես Մինասյանը և Սամվել Տեր-Սահակյանը։

Հինգերորդ և վեցերորդ տեղերը 3,5-ական միավորով կիսում են Արա Մինասյանը և Աշոտ Անաստասյանը։

Հայաստանի շախմատի 68-րդ առաջնությունն անցկացվում է շրջանաձև սկզբունքով, 12 փուլով։ Առաջնությունն անցկացվում է 2008թ. հունվարի 7-21-ը Երևանում՝ 13 գրսմայստերների մասնակցությամբ։—0--