Հայաստանի ՄԿԿ-ը կանխատեսում է, որ իշխանամետ թեկնածուն հաղթելու է նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի միավորված կոմկուսը կանխատեսում է, որ իշխանամետ թեկնածուն հաղթելու է նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում ։
«Նախագահի ընտրություններին մասնակցելու է 1,6 մլն. մարդ, որոնցից մոտ 1 միլիոնը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՄԿԿ առաջնորդ Յուրի Մանուկյանը։
Նրա խոսքերով, գալիք նախագահական ընտրություններում ընտրազանգվածը բարձր ակտիվություն է ցուցաբերելու։
Նա նաև ՀՀ նախագահի թեկնածուներին կոչ արեց հանել իրենց թեկնածությունը՝ գործող վարչապետի օգտին։
«ՀՀ նախագահի պաշտոնի համար ինը թեկնածուն չափից շատ է, մանավանդ, որ նրանցից շատերը գիտեն, որ չեն անցնելու»,- նկատեց նա։
Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը ներկայացրել են ինը թեկնածուներ։
Նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։
Նախորդ տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ընտրազանգվածը կազմել է 2 մլն. 285 հազ. 830 մարդ։--0—

