Հայաստանի միավորված կոմկուսը Հայաստանի նախագահական ընտրություններում աջակցելու է գործող վարչապետի թեկնածությանը

15.01.2008, 14:39
Հայաստանի միավորված կոմկուսը Հայաստանի նախագահական ընտրություններում աջակցելու է գործող վարչապետի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի միավորված կոմկուսը Հայաստանի նախագահական ընտրություններին աջակցելու է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միավորված կոմկուսի առաջնորդ Յուրի Մանուկյանը։

«ՄԿԿ-ը ճիշտ որոշում է ընդունել, քանի որ Սարգսյանը մոտ է կանգնած ժողովրդին և ծանոթ է նրա բոլոր հիմնախնդիրներին»,- ասաց նա։

Մանուկյանի խոսքով, ՄԿԿ ղեկավարությունն աշխատանքներ է կատարել կուսակցության մարզային կառույցների հետ և, նախնական տվյալներով կուսակցության ավելի քան 70 տոկոսը փետրվարի 19-ին պատրաստ է քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին։

Հայաստանում նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ կոնտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը ներկայացրել են ինը թեկնածու։ Նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։--0—