Հայաստանի նախագահը Մանվել Բադալյանին կրկին նշանակել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

15.01.2008, 12:56
Հայաստանի նախագահը Մանվել Բադալյանին կրկին նշանակել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Բադալյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահ մամուլի ծառայությունից։

2001թ.-ի դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը ընդունել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որի համաձայն՝ 2002 թ.-ի դեկտեմբերի 1-ից համապատասխան բոլոր կառույցներում պետական ծառայողների թափուր տեղերը  համալրվում են մրցութային կարգով։

 Հայաստանում Խորհրդի հիմնադրման օրվանից՝ Քաղծառայության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Մանվել Բադալյանը, ով, նախագահի հրամանով, նշանակվել է այդ պաշտոնին 2002 թ.-ի հունվարի 15-ին՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով։-0-