Հայաստանը հույս ունի եվրոինտեգրման գործընթացում Թուրքիայի արմատական փոփոխությունների առնչությամբ
Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայում եվրոինտեգրման գործընթացի ժամանակ տեղի կունենան արմատական փոփոխություններ։ Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։ Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» գիտաժողովի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում բավարար չէ, որպեսզի այդ երկրում ապահովվի քաղաքացիների ազատությունը և պահպանվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները։ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը նույնպես ազդեցություն չի ունեցել Թուրքիայի վրա։ Մնում է հուսալ, որ անհրաժեշտ բոլոր փոփոխություններն այնտեղ տեղի կունենան եվրոինտեգրման գործընթացի ժամանակ», - ասել է Մանոյանը։
Միաժամանակ նա մտավախություն է հայտնել, որ կարող է սկսվել հակառակ գործընթացը, երբ Թուրքիան վերածվի Եվրոպայի վրա ազդեցիկ գործոնի։
«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն առնչվող բանակցությունները սկսել են, չնայած այն բանի, որ Թուրքիան մերժել է ընդունել ակումբի մասնակիցներից մեկին՝ Կիպրոսին։ Ենթադրում եմ, որ եթե դու ուզում ես որևէ ակումբի անդամ դառնալ, ապա պետք է ընդունես նրա բոլոր անդամներին», - ասել է Մանոյանը։
Նա ընդգծել է, որ Եվրոպայի կողմից նման զիջումները կարող են բերել ոչ թե Թուրքիայի եվրոպացմանն, այլ Եվրոպայի «թուրքացմանը»։ ---0-

