Հայաստանի և Ադրբեջանի նախընտրական գործընթացները կդառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անկեղծության չափանիշ. Կազիմիրով

14.01.2008, 19:26
Հայաստանի և Ադրբեջանի նախընտրական գործընթացները կդառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անկեղծության չափանիշ. Կազիմիրով

Հայաստանի և Ադրբեջանի նախընտրական գործընթացները կդառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրանց ձգտումների անկեղծության չափանիշ։

Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» համաժողովում։

«Այս մասին պետք է տեղեկացնել միջազգային հանրության կողմերին, առաջին հերթին ԵԱՀԿ-ին»,-ասաց դեսպանը։

Նա հիշեցրեց, որ 2006 թիվը քաղաքագետները հաճախ բնորոշում էին որպես «հնարավորությունների պատուհան»։

«Վերափոխելով այդ արտահայտությունը՝ կասեմ, որ 2008թ. «հնարավորություների պատուհանը» պետք է օգտագործել հակազդելու համար նախկին ԽՍՀՄ տարածքում բոլոր չորս հակամարտությունների տագնապալի երևույթներին»,-ասաց Կազիմիրովը։

Հայաստանի նախագահական ընտրություները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա հոկտեմբերին։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

Ներկա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության։--0--