Վերջին օրերի ընթացքում Երևանում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել

12.01.2008, 13:59
Վերջին օրերի ընթացքում Երևանում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել
Վերջին օրերի ընթացքում Երևանում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել

Վերջին օրերի ընթացքում Երևանում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել։

Ինչպես շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Շտապ օգնություն» ՓԲԸ գլխավոր բժիշկ Ռիտա Աբրահամյանը, հունվարի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել, այդ թվում նաև՝ ցրտահարության և լուրջ վնասվածքների դեպքեր։

Նրա խոսքերով, 2008 թ. հունվարի 7-11-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի «Շտապ օգնություն» ՓԲԸ կայան ստացվել է 3 հազ. 209 զանգ։

«Շտապ օգնության» աշխատակիցների կողմից հիվանդանոց է տեղափոխվել 350 մարդ, նրանց 48-ը երեխաներ են։ Երեխաների համար կանչերի թիվը անցնող շաբաթվա ընթացքում կազմել է 248 զանգ։-0-