Վաղարշապատ քաղաքի մի բնակչի դանակահարել են

12.01.2008, 12:38
Վաղարշապատ քաղաքի մի բնակչի դանակահարել են

Վաղարշապատի մի բնակչի դանակահարել են՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի հետևանքով։

Ինչպես տեղեկացվում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքում, հունվարի 10-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ իր տանը դանակով հարված և վնասվածք են պատճառել Վաղարշապատի մի բնակչի։

Ոստիկանության մարմինների կողմից պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժածին ծեծի է ենթարկել և դանակով հարվածներ հասցրել Երևան քաղաքի 45-ամյա մի բնակիչ։

Կատարվում է նախաքննություն։-0-