Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն առաջարկում է երկրում ստեղծել տնտեսական խորհրդարան
Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն առաջարկում է երկրում ստեղծել տնտեսական խորհրդարան։
«Մեր երկրում քաղաքականությունն ու տնտեսությունը գտնվում են նույն մարդկանց ձեռքում, և մեր խորհրդարանում մինչ օրս աշխատում են մարդիկ, որոնք, փաստորեն, զբաղվում են ձեռներեցությամբ»,-ասաց Հարությունյանը ուրբաթ լրագրողներին։
Նրա խոսքերով, նոր օրենսդրական մարմին գործարարները կմտնեն արդեն օրինական հիմունքներով։ «Այդ խորհրդարանի գործունեությանը կմասնակցեն առավել խոշոր գործարարները՝ կախված պետությանը վճարվող հարկերի չափից։ Այսպիսով, կանհետանա շահույթը թաքցնելու և հարկերից խուսափելու ցանկությունը»,-ասաց Հարությունյանը։
Բացի այդ նա ընգծեց, որ տնտեսական խորհրդարանում պետք է աշխատեն միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կպաշտպանեն նաև իրենց շահերը։
Նա ընգծեց նաև հարկային ծառայությունների գործունեության բարեփոխման անհրաժեշտությունը, «որը հաճախ դժվարացնում է գործարարների աշխատանքը»։ «Պետք է երկրի քաղաքացիներին ազատել դժվարություննեից՝ կապված բյուրոկրատական ծանր ձևականությունների միջով անցնելու հետ»։
Նա կարևորեց նաև արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը, ինչը կհանգեցնի շատ ապրանքների գների նվազմանը։ «Մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը՝ օգտագործելով հայրենական գիտության ձեռքբերումները։ Ես վստահ եմ, որ շատ ապրանքներ, որոնք գնում ենք այլ երկրներից, հանգիստ կարող են արտադրվել Հայաստանում»,-ընգծեց Հարությունյանը։
Նրա խոսքերով, իր նախընտրական ծրագիրը պարունակող բուկլետները կհրատարակվեն մոտ ժամանակներս։
Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։–0-