Հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում նկատվում է աշխուժացում. Հայաստանի առաջին տիկին

11.01.2008, 17:08
Հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում նկատվում է աշխուժացում. Հայաստանի առաջին տիկին

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում այսօր նկատվում է աշխուժացում։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը։

«Այսօր աշխուժացում է նկատվում հայ-ռուսական փոխհարաբերությունների բոլոր ոլորտներում։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և հին, բարի բարեկամը»,- ասաց Քոչարյանը։

Առաջին տիկնոջ խոսքերով, ռուսաց լեզուն մշտապես պահանջված է եղել Հայաստանում, թեև Խորհրդային Միության փլուզումից հետո գտնվեցին քաղաքական գործիչներ, որոնք փորձեցին շահարկել այս թեման, ինչը, սակայն, լայն արձագանք չգտավ հայ հասարակության մեջ։

«Ռուսաց լեզուն, գրականությունը, ռուսական մշակույթն այնքան են ներթափանցել մեր կյանքի մեջ միասնական տարածքում համատեղ ապրելու տարիներին, որ նման հարստությունը կորցնելը աններելի շռայլություն կլիներ։ Ռուսական մշակույթը դարձել է նաև մեր մշակույթի մասնիկը»,- հայտարարել է ՀՀ նախագահի կինը։--0—