2007 թ.-ին հայ-ռուսական հարաբերությունների առաջընթացը պահպանվել է. ՀՀ ԱԳՆ

09.01.2008, 14:30
2007 թ.-ին հայ-ռուսական հարաբերությունների առաջընթացը պահպանվել է. ՀՀ ԱԳՆ

2007 թ.-ին հայ-ռուսական հարաբերությունների առաջընթացը պահպանվել է։ Այս մասին ասվում է չորեքշաբթի ՀՀ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված  ՀՀ ԱԳՆ-ի 2007 թ.-ի գործունեության արդյունքների հաշվետվության մեջ։

Համաձայն հաշվետվության 2007 թ.-ին շարունակվել է հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում:

«ՀՀ և ՌԴ նախագահները աշխատանքային հանդիպում են ունեցել հունվարին և օգոստոսին Սոչիում, որտեղ քննարկել են էներգետիկայի, մեքենաշինության, կապի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի կողմից իրականացվող կապիտալ ներդրումների ծավալների ավելացման խնդիրները: Կայացել են նաև երկու նախագահների մի շարք հանդիպումներ միջազգային տարբեր ֆորումների շրջանակում», - ասվում է հաշվետվության մեջ։

2007թ. ընթացքում տեղի են ունեցել ՀՀ  և  ՌԴ բարձրաստիճան պատվիրակությունների բազմաթիվ փոխայցելություններ, այդ թվում նաև հունվարին կայացած Հայաստանի նախագահի մասնավոր այցը Մոսկվա, վարչապետերի փոխադարձ այցերը։

Երկու երկրների ԱԳ նախարարենրի հանդիպումների ընթացքում հաստատվել է արտգործնախարարությունների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությունը, որոնց օրակարգը բավականին ծավալուն էր։ Արտգործանախարարների օրակարգի շատ կետերով երկու երկրների դիրքորոշումները համընկնում են։

Հաշվետու տարում շարունակվել է երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, իրականացվել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցություն։

2007 թ.-ին ՀՀ և ՌԴ արտգործանախարարությունների միջև անց են կացվել ակտիվ քաղաքական խորհրակցություններ։

Հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել նաև հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության ուղղությունները` տրանսպորտի, էներգետիկայի, մշակութային և այլ բնագավառներում։ Նիստում հաստատվել է հայ-ռուսական տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մինչև 2010թ. ընկած ժամանակահատվածը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2007 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներդրումների միասնական ծավալով, ինչպես նաև Հայաստան արվող ուղիղ ներդրումների մեծությամբ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը։

 Միաժամանակ, ինչպես վկայում են վիճակագրության տվյալները՝ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ՌԴ-ին բաժին է հասել Հայաստանի ողջ արտաքին ապրանքաշրջանառության 16,1 տոկոսը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի այլ առևտրային գործընկեր-երկրների համեմատ։-0-