2007թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 8129 ոչ առևտրական կազմակերպություն

08.01.2008, 18:13
2007թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 8129 ոչ առևտրական կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 8129 ոչ առևտրական կազմակերպություն։

«Նովոստի-Արմենիային» տրամադրած ՀՀ վիճակագրության ազգային ծառայության տեղեկատվության համաձայն, նշված թվից 77 կազմակերպությունը կուսակցություններ են, 2776-ը՝ հասարակական կազմակերպություններ, 27-ը՝ կրոնական կազմակերպություններ, 515-ը՝ հիմնադրամներ, 754-ը՝ արհմիություններ, 1-ը՝ նոտարական պալատ։

Բացի այդ, ՎԱԾ-ն տվյալների համապատասխան, Հայաստանում գրանցված է 2380 պետական կամ տեղական ինքնակառավարման ոչ առևտրական կազմակերպություն, 12՝ առևտրա-արդյունաբերական պալատ, 56՝ ջրի սպառման միություն, 189՝ ոչ առևտրական կոոպերատիվ, 535՝ զանգվածային լրատվամիջոց, 807՝ համատիրություն։ --0—