Ամանորյա տոների շրջանում Երևանի «Շտապ օգնության» կայան ավելի քան 3 հազ. զանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 6-ը Երևանի «Շտապ օգնություն» ՓԲԸ կայան 3 հազ. 388 զանգ է ստացվել։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, շտապ օգնության աշխատակիցները հոսպիտալացրել են 353 մարդ, որից 39-ը՝ երեխա։
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 1226 գիշերային զանգ։ Պետրոսյանի խոսքերով, կանչերի մեծ մասը (554) եղել է հունվարի 1-ին։
Բացի այդ, ամանորյա տոների շրջանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար։ ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին (5 դեպք)։ ՃՏՊ հետևանքով տարբեր կարգի վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել 9 տուժածներ։
ՃՏՊ-ներ են տեղի ունեցել նաև 2008թ. հունվարի 1,3,5,6-ին։ Տուժածները հոսպիտալացվել են։ Զոհեր չկան։--0--