2008թ. հունվարի 1-7-ը Հայաստանում տեղի է ունեցել 29 հրդեհ, որոնցից մեկը երեխայի մահվան պատճառ է դարձել
07.01.2008,
16:09
2008թ. հունվարի 1-7-ը Հայաստանում տեղի է ունեցել 29 հրդեհ, որոնցից մեկը երեխայի մահվան պատճառ է դարձել
2008թ. հունվարի 1-7-ը Հայաստանում տեղի է ունեցել 29 հրդեհ՝ մեկ մահացու ելքով։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության փրկարար ծառայությունից, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է վեցամյա Անժելա Գևորգյանը։
Երեքամյա Սահակ Գևորգյանը տարբեր աստիճանի այրվածքներով հասցվել է Երևանի «Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոն»։ Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն ծանր։–0-