Փարիզի հայկական եկեղեցում պատարագը դադարեցվել է ականի մասին հաղորդագրության պատճառով

07.01.2008, 15:13
Փարիզի հայկական եկեղեցում պատարագը դադարեցվել է ականի մասին հաղորդագրության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Սուրբ Ծննդյան պատարագը, որը նախօրեին տեղի էր ունենում Փարիզի հայկական եկեղեցում դադարեցվել է այնտեղ դրված ականի մասին հաղորդագրության պատճառով։

«Եկեղեցում տեղադրված ականի մասին անանուն հեռախոսազանգը ստացվել է Շանզ Էլիզե (Champs-Elysees) փողոցում գտնվող հեռախոսախցիկից»,- նշվում է «Նովոստի-Արմենիա» եկած հաղորդագրության մեջ։

Ֆրանսիական ոստիկանության կատարած մանրամասն զննման արդյունքում պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել, և պատարագը շարունակվել է, նշում է գործակալության աղբյուրը։

«Ես կարծում եմ, որ դա կատակ էր»,- պատահարը մեկնաբանեց Հայկական Առաքելական Եղեկեցու Ֆրանսիական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, որի համար սա Սուրբ Ծննդյան տոնին նվիրված առաջին պատարագն էր որպես թեմի առաջնորդ։--0—