Հայաստանը և Չինաստանը տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին

28.12.2007, 19:35
Հայաստանը և Չինաստանը տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ցզյուին Խունը ստորագրեցին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր:

«Ըստ համաձայնագրի, Չինաստանը Հայաստանի կառավարությանը կտրամադրի դրամաշնորհ` տեխնիկատնտեսական համագործակցության տարբեր բնույթի ծրագրեր իրականացնելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Իրագործվելիք ծրագրերը լրացուցիչ կհամաձայնեցվեն կողմերի միջև:-0-