Ռուսաց լեզուն Հայաստանում չի զիջում իր դիրքերը. ԵՊՀ դեկան
Ռուսաց լեզուն Հայաստանում չի զիջում իր դիրքերը։ Այս կարծիքը երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ԵՊՀ ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը՝ Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի և Ռուսաստանի Դաշնության պետական շքանշանակիրների, 2007թ. մրցույթների և օլիմպիադաների հաղթողների հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաց լեզուն ավանդաբար պահանջված է Հայաստանում, ակտիվորեն կիրառվում է ինչպես ուսանողների և գիտական հասարակայնության կողմից, այնպես էլ կենցաղում»,-ասաց նա։
Նա հավելեց, որ ռուսաց լեզուն Հայաստանում իր ուրույն տեղն է զբաղեցրել, և հույս հայտնեց, որ այդ տեղը կպահպանվի ապագայում ևս։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ին կից Ռուսաստանի միջազգային գիտական և մշակութային համագործակցության կենտրոնի հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը նշեց, որ ակնառու օրինակները վկայում են այն մասին, որ ռուսաց լեզուն Հայաստանում ուժ է հավաքում։
«Հայաստանի մարզերում կան բազմաթիվ երեխաներ, որոնք խոսում են մաքուր ռուսերենով։ Ես կարծում եմ, որ այստեղ առկա է ծնողների, ուսուցիչների, ինչպես նաև բոլոր ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ազդեցությունը»,-կարծում է նա։--0—

