Հայաստանի նախագահը ստորագրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի լրացումները

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։
Արված փոփոխություններն ընդունվել են Հայաստանի ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 6-ին։ Լրացումները փոխում են ոստիկանությունում ծառայողական իրավական հարաբերությունների բնույթն ու կառույցը։
Փոփոխությունները նախատեսում են ոստիկանության համակարգի կառավարման ժողովրդավարացման իրավական մեխանիզմներ, և ավելացնում ոստիկանության կենտրոնական աշխատակազմի անդամների տեղաբաշխման, վերատեղաբաշխման և մասնագիտացման մակարդակը։
Օրինագծի հեղինակների կարծիքով, ոստիկանության ողջ համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրանում է որակապես այլ մակարդակի վրա։
Օրենքի համաձայն, ոստիկանական ծառայությունը տարանջատվում է քաղաքացիականից, որը ապահովում է ընդհանուր կառավարման խնդիրների լուծումը։ Արդյունքում ոստիկանության մեջ դրվում է պետական ծառայության երկու ինքնուրույն տեսակների հիմքը (ոստիկանական ծառայություն և հատուկ քաղաքացիական ծառայություն)։
Օրենքի համաձայն, ոստիկանությունում հատուկ քաղաքացիական ծառայությունը թույլ կտա վերացնել վարչահրամանային ղեկավարումը, հանձնարարականների ծայրահեղացված կատարումը, ավագության սկզբունքով ծառայության մեջ առաջադիմելու սովորությունը։
Ոստիկանության հատուկ քաղաքացիական ծառայությամբ նախատեսված է պաշտոնների չորս խումբ՝ ավագ, գլխավոր, առաջատար և կրտսեր։ Պաշտոնները հաստատվում են Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կառավարման պետական մարմնի առաջարկությամբ։ Ընդ որում, ազատ տեղերը լրացվելու են մրցույթային և արտամրցույթային հիմունքներով։
Օրենքի համաձայն, ոստիկանությունում հատուկ քաղաքացիական ծառայության աշխատակիցները կարող են անդամակցել կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։--0—