2008թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը եղևնիների հատման ոչ մի թույլտվություն չի տվել

25.12.2007, 16:33
2008թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը եղևնիների հատման ոչ մի թույլտվություն չի տվել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ բնապահպանության նախարարությունը 2008թ. եղևնիների հատման ոչ մի թույլտվություն չի տվել, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Նրա խոսքով, նախարարությունը մոտավորապես 1000 թույլտվություն է տվել միայն երկիր եղևնիներ ներկրելու համար։

«Մենք փորձում ենք թույլտվությունը տրամադրել որքան հնարավոր է արագ և արդյունավետ, որպեսզի բացառենք երկրում ծառահատման հնարավորությունը»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ նախարարության ջանքերի շնորհիվ այս ոլորտում էական խնդիրներ և խախտումներ չեն սպասվում։

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ 2007թ. Հայաստան է բերվել 950 փշատերև ծառ, որոնցից 50-ը Գերմանիայից, 350-ը՝ Հոլանդիայից և 550-ը՝ ՌԴ-ից։ --0—