Հայ ժողովուրդն ի վիճակի է ընտրել ազգային մտածելակերպ ունեցող նախագահ. քաղաքագետ

24.12.2007, 17:19
Հայ ժողովուրդն ի վիճակի է ընտրել ազգային մտածելակերպ ունեցող նախագահ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայ ժողովուրդն այնքան խելք ունի, որ կարող է նախագահ ընտրել ազգային մտածելակերպ ունեցող մարդու», երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Ազգային մտածելակերպ ունեցող մարդն ի վիճակի կլինի պաշտպանել ազգի շահերը և կկարողանա ճիշտ դիրքից ներկայացնել Ղարաբաղի հարցը»,- ասաց նա։

Ինչպես կարծում է Մելիք-Շահնազարյանը, ազգի մասշտաբներում մտածելու կարողությամբ այս կամ այն չափով օժտված են ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները։

«Սակայն նույնը չի կարելի ասել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որն իր նախագահության ժամանակ բավական համոզիչ կերպով ապացուցեց, որ նրա համար ժողովրդավարությունը և մարդու իրավունքներն ավելի կարևոր են, քան ողջ ազգի շահերը և իրավունքները»,- կարծում է քաղաքագետը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—