Հայ-թուրքական հարաբերություններում փակուղի է առաջացել. ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերություններում փակուղի է առաջացել, հայտարարեց ՀՀ ԱԺ փոխոսնակ Վահան Հովհաննսիյանը՝ ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումների ընթացքում։
Նրա խոսքով, Թուրքիայում ստեղծվել է «դասական դիկտատուրա», որը խոչընդոտում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն։ «Հայաստանը դասական ժողովրդավարական երկիր չէ, բայց Թուրքիան դասական դիկտատուրայի կրող է, որը վերահսկում է ոչ միայն ներկան, այլև՝ անցյալը»,- ասաց Հովհաննսիյանը։
Դրա հետ մեկտեղ, փոխոսնակը նշեց, որ Հայաստանում չպետք է վախենան թուրքական հասարակության հետ կապերից, որը, իրականում, կարիք ունի իմանալ ճշմարտությունը։
Հովհաննիսյանը կարծում է, որ լսումներից հետո քաղաքական և հասարակական շրջանակները պետք է քննարկումները շարունակեն երկրի ներսում և ընդհանրացնեն մոտեցումն այս հարցի նկատմամբ, ինչը, նրա կարծիքով, փոխհատուցում է և թե ինչպիսին պետք է այն լինի։
«Մենք սպասում ենք, որ փոխհատուցում պետք է լինի, և պետք է հստակ հայտարարենք այդ մասին, բայց ինչ ձևաչափով և ինչ ժամկետներում դեռևս չենք քննարկել։ Մենք դեռևս չենք հասել քննարկումների այդ փուլին, բայց շուտով կանենք»,- ասաց նա։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։--0—

