Մաքսային հավաքագրումների 2007թ. արդյունքների համաձայն նախատեսված 188,1 մլրդ դրամի փոխարեն կանխատեսվում է տարին ավարտել մոտ 209 մլրդ դրամ ցուցանիշով

19.12.2007, 17:10

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մաքսային հավաքագրումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց` նախատեսված 188,1 մլրդ դրամի փոխարեն դեկտեմբերի կեսի դրությամբ հավաքագրվել է 203 մլրդ դրամ, և  կանխատեսվում է, որ տարին կավարտվի մոտ 209 մլրդ դրամ ցուցանիշով։

Այս մասին հայտնել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը չորեքշաբթի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ։

«Արմեն Ավետիսյանը նախագահին զեկուցել է, որ ի կատարումն նախագահի նախորդ հանձնարարականի, անցնող տարում շուրջ 4 մլրդ դրամ է ներդրվել մաքսային համակարգը տեխնիկական նորագույն միջոցներով ապահովելու գործում, և օրերս կավարտվի  նաև  վերջին` Բագրատաշենի  մաքսակետի արդիականացման գործընթացը»,-ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային մարմինների աշխատանքի տարեկան  հաշվետվությունը, մաքսազերծման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև  2008թ. անելիքներին, մասնավորապես` ստվերի առումով ռիսկային համարվող ոլորտների վրա մեծ ուշադրություն կենտրոնացնելու խնդրին:-0-