Մինչև 2008 թ. վերջ Հայաստանում կընդունվի զբաղվածության ազգային ռազմավարությունը. նախարար

18.12.2007, 14:19
Մինչև 2008 թ. վերջ Հայաստանում կընդունվի զբաղվածության ազգային ռազմավարությունը. նախարար
Մինչև 2008 թ. վերջ Հայաստանում կընդունվի զբաղվածության ազգային ռազմավարությունը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև 2008 թ. վերջ Հայաստանում կընդունվի զբաղվածության ազգային ռազմավարությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախագահ Աղվան Վարդանյանը՝ ելույթ ունենալով «Աշխատանքի շուկան Հայաստանում. մարտահրավերներ և միտումներ» ֆորումում։

Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարության 2008 թ. նոր ծրագրում հստակ ձևակերպված են զբաղվածության և աշխատաշուկայի խնդիրները։

«Մենք արդեն զբաղվում ենք Զբաղվածության ազգային ռազմավարության մշակմամբ, որը կկազմի ավելի համապարփակ փաստաթղթի՝ Աշխատանքի բնագավառի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության մի մասը, որը ծրագրվում է մշակել և կառավարության հավանությանը ներկայացնել մինչև 2008 թ. վերջ», - ասաց Վարդանյանը։

Նրա խոսքերով, փաստաթղթում կներկայացվեն բնագավառի բոլոր ուղղություններին և խնդիրներին առնչվող լուծումները։ «Մենք ծրագրում ենք, որ Զբաղվածության ազգային ռազմավարությունը համահունչ կգործի այս բնագավառի զարգացման ողջ ռազմավարության հետ»,- ասաց Վարդանյանը։

Աշխատանքի բնագավառի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության մշակումը դրված է Հայաստանի կառավարության 2008-2010թթ. ծրագրի հիմքում՝ որպես նպատակային ուղղություններից մեկը։

Հայաստանի կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրի համաձայն, որն ընդունվել է 2007 թ. հունիսի 26-ին, ծրագրվում է ավելացնել ոչ գյուղական զբաղվածությունը 10 տոկոսով կամ ստեղծել 105 հազ. աշխատատեղ։-0-