Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դեկտեմբեր ամսի վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 93-րդ տեղը

17.12.2007, 14:35
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դեկտեմբեր ամսի վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 93-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դեկտեմբեր ամսվա վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 93-րդ տեղը՝ նոյեմբեր ամսվա վարկանիշի համեմատ իջնելով 3 կետով։

Երկուշաբթի ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ներկա դրությամբ Հայաստանի թիմն ունի 367 միավոր։

Ըստ ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակի, Վրաստանի հավաքականը մնացել է 77-րդ տեղում՝ 414 միավորով։ Ադրբեջանի հավաքականը լավացրել է իր դիրքերը և 275 միավորով բարձրացել 115-րդ տեղը։

ՖԻՖԱ-ի դեկտեմբեր ամսվա վարկանշային աղյուսակի առաջատարների տասնյակը նոյեմբերի համեմատ չի փոխվել և հետևյալ տեսքն ունի.

1. Արգենտինա (1523 միավոր)

2. Բրազիլիա (1503)

3. Իտալիա (1498)

4. Իսպանիա (1349)

5. Գերմանիա (1296)

6. Չեխիա (1290)

7. Ֆրանսիա (1243)

8. Պորտուգալիա (1241)

9. Հոլանդիա (1170)

10. Խորվաթիա (1129)։ 

 

Համաշխարհային ֆուտբոլի վարկանշային աղյուսակում, ընդհանուր առմամբ, ընդգրկված են 199 երկրների հավաքականները։ --0—