Ռուսաստանը բավարարված է մաքսային բնագավառում Հայաստանի հետ համագործակցության մակարդակով

14.12.2007, 16:06
Ռուսաստանը բավարարված է մաքսային բնագավառում Հայաստանի հետ համագործակցության մակարդակով

Ռուսաստանը բավարարված է մաքսային բնագավառում Հայաստանի հետ համագործակցության մակարդակով։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը՝ ուրբաթ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր ԱՊՀ մասնակից-երկրների Մաքսային ծառայության ղեկավարների խորհրդի 46-րդ նստաշրջանի արդյունքներին։  

«Ռուսաստանը բավարարված է մաքսային բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունից։ Երկու երկրներն էլ, դրված խնդիրների լուծման ժամանակ, փնտրում են երկուստեք ընդունելի լուծումներ», - ասաց նա։

Մալինինի խոսքերով, վերջին ժամանակներս երկրների գործողությունները հանգում են ԱՊՀ երկրների մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկացվածության՝ առաջնահերթ խնդրի լուծմանը։ Միաժամանակ Մաքսային դաշնային ծառայության պետի տեղակալն ավելացրեց, որ այժմ ԱՊՀ Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի մասնակից-երկրները դեռևս չեն կարողացել բավակաչափ ազդակ հաղորդել սույն համակարգի զարգացմանը։

«ԱՊՀ և հեռավոր արտասահմանի երկրների հետ նույնպես ներմուծվում է էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, որը թույլ կտա հեշտացնել ապրանքների արտահանման և ներմուծման կարգը։ Այստեղ նունպես ամեն ինչ հարթ չէ, սակայն չեմ տեսնում խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել», - հավաստեց նա։

ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993 թ. դեկտեմբերի 23-ին՝ «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի նորմերի իրականացման համար և միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղստանի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարներին։ Երևանում տեղի ունեցած 46-րդ նստաշրջանին չեն մասնակցել Ադրբեջանի և Թուրքմենստանի մաքսային ծառայությունների ներկայացուցիչները։

Խորհրդի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով։ ԱՊՀ երկրների Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության նիստերն անցկացվում են Խորհրդի նիստերի նախօրեին՝ տարին չորս անգամ։-0-