Իրավապահ մարմինները հետաքննություն են վարում Հայաստանից Ռուսաստան արժեքավոր առարկաների արտահանման փորձի կապակցությամբ

13.12.2007, 20:05
Իրավապահ մարմինները հետաքննություն են վարում Հայաստանից Ռուսաստան արժեքավոր առարկաների արտահանման փորձի կապակցությամբ

Հայաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են վարում Հայաստանից Ռուսաստան արժեքավոր առարկաների մեծ չափերով արտահանման փորձի կապակցությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից, Հայաստանից Ռուսաստան ոսկու և թանկարժեք քարերի արտահանման փորձը կանխվել է «Արմավիա» ընկերության աշխատակիցների զգոնության և մասնագիտական բարձր հատկանիշների շնորհիվ։

Հաղորդագրության համաձայն, բուն միջադեպը տեղի է ունեցել շուրջ երկու ամիս առաջ, հոկտեմբերի 19-ին, երբ «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցների մասնագիտական զննման արդյունքում Երևան-Կրասնոդար պարբերական 931-րդ չվերթն իրականացնող  ինքնաթիռում հայտնաբերվել էին երեք կասկածելի փաթեթներ, ինչից հետո աշխատակիցները ձեռնարկել են նման իրավիճակներում անհրաժեշտ միջոցառումներ։

«Արդյունքում պարզվել է, որ փաթեթներում, որոնց ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 4 կգ. գտնվել են կիսաթանկարժեք քարերով ոսկե զարդեր, ինչպես նաև թանկարժեք քարեր»,-նշել են մամուլի ծառայությունում։--0--