Հայաստանի ոստիկանությունը հետաքննում է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում տեղի ունեցած պայթյունի փաստը

13.12.2007, 14:58
Հայաստանի ոստիկանությունը հետաքննում է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում տեղի ունեցած պայթյունի փաստը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության քննչական բաժինը սկսել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մոտ տեղի ունեցած պայթյունի փաստի հետաքննությունը, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պայթյունի մասին լուրը Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել առավոտյան ժամը 08.50-ին։

 «Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ այդ գիշեր, խմբագրության մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կոտրվել են դռների ապակիները»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Հասցված վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են։--0—