Հայաստանի դուրս գալը ԵՍԶՈՒՊ-ից հնարավոր է միայն հարևան երկրների կողմից այն վերանայելու դեպքում. փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի դուրս գալը ԵՍԶՈՒՊ-ից հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա անմիջական հարևանները փոփոխություններ նախատեսեն այդ փաստաթղթում։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ կուսակցությունից նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով, հակառակ դեպքում այս փաստաթղթի վերանայումը, առնվազն՝ այսօր, Հայաստանին որևէ էական օգուտ չի բերի։
Այս կապակցությամբ Հովհաննիսյանն ավելացրեց, որ սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը, որը նույնպես ԵՍԶՈՒՊ-ի մասնակից է, այնքան էլ «չի սահմանափակում իրեն զենքի և ռազմամթերքի ձեռքբերման և կուտակման հարցում»։
Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) ստորագրվել է 1990թ.՝ Վարշավյան պայմանագրի պետությունների և ՆԱՏՕ-ի կողմից։ Այսօրվա դրույթամբ ԵՍԶՈՒՊ մասնակիցներ են Եվրոպայի 28 պետություններ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան, Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Չեխիա), ինչպես նաև ԱՄՆ-ն և Կանադան։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հուլիսի 14-ին տեղեկացրեց ԵՍԶՈՒՊ ավանդառուներին և մասնակից-պետություններին՝ դադարեցման մասին ծանուցում հանձնելու մասին։ «Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ) դադարեցնելու մասին» դաշնային օրենքը հրապարակվել է դեկտեմբերի 3-ին՝ «Ռոսիյսկայա գազետայում», և այդ պահից փաստաթուղթը մտել է ուժի մեջ։ Մորատորիումը ուժի մեջ մտավ դեկտեմբերի 12-ին՝ ԵՍԶՈՒՊ ավանդառուներին և մասնակից-պետություններին այդ մասին տեղեկացնելու օրվանից 150 օր հետո։--0—