ԵՄ-ն գոհ է Հայաստանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող Գործողությունների ծրագրի կատարումից

12.12.2007, 17:46

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արտաքին կապերի և Եվրոպական համագործակցության քաղաքականության հարցերով ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները գոհունակություն է հայտնել Հայաստան կողմից Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները բավականին արդյունավետորեն իրականացնելու կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է Ստրասբուրգում՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է Գործողությունների ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ։

Ֆեռերո-Վալդները վստահեցրել է, որ  ուշադրությամբ կծանոթանա այդ փաստաթղթին և այնուհետ կդիտարկվեն Հայաստանի հետ համագործակցության հաջորդ քայլերը:

Ֆեռերո-Վալդների խնդրանքով, Սարգսյանը ներկայացրել է նաև առևտրի և տնտեսական զարգացման բնագավառում, ինչպես նաև Հայաստանի օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին  զարգացումները, ՀՀ նախագահական ընտրությունների և տարածաշրջանային այլ խնդիրներ:--0—