Հեռուստա և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովը հայկական «Վիգեդո» ընկերությանը Երևանում կաբելային հեռարձակման արտոնագիր է հատկացրել
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովը երեքշաբթի տեղի ունեցած նիստի ընթացքում հայկական «Վիգեդո» ընկերությանը Երևանում կաբելային հեռարձակման արտոնագիր է հատկացրել։
Ինչպես նիստին հաղորդեց հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, կաբելային ընկերությունը հեռարձակելու է մայրաքաղաքի 15-րդ թաղամասի համայնքի տարածքում։
«Ընկերությունը պարտավոր է վճարել արտոնագրային տուրքը 400 հազ. դրամի (մոտ 1300 դոլար) չափով։ Բացի այդ, մինչ հեռարձակումը սկսելը ընկերությունը Ազգային հանձնաժողովին պետք է տեղյակ պահի իր ծրագրերի թվի և ուղղվածության մասին»,- ասաց նա։
Որոշումը հանձնաժողովն ընդունեց միաձայն, հանձնաժողովի անդամները լրացուցիչ առաջարկություններ կամ դիտողություններ չներկայացրեցին։
Ամալյանի խոսքով, ներկայումս Երևանում հեռարձակում են 26 կաբելային հեռուստաընկերություններ։ --0—

