Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Եվրոպական Միության անդամ դեսպանների հետ

11.12.2007, 18:26
Արթուր Բաղդասարյանը հանդիպել  է Եվրոպական Միության անդամ դեսպանների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպական Միության անդամ դեսպանների հրավերով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի  է ունեցել աշխատանքային ճաշ-հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանի հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Արթուր Բաղդասարյանի առաջադրման հանրային կապերի գրասենյակից՝  հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը ներկա են եղել  Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև եվրոպական կառույցների ներկայացուցիչներ Բրյուսելից և Երևանում գործող գրասենյակներից:

«Ներկաների խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է իր մոտեցումները ներքին և արտաքին քաղաքական առանցքային խնդիրների առնչությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին  Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել էր Եվրամիության երկրների դեսպանների հետ։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ --0—