Երեք մարդ է տուժել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով
11.12.2007,
14:29
Երեք մարդ է տուժել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեք մարդ է տուժել նախօրեին Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, դեկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում «ՍուպերՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան իր կցորդով դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Դեպքի վայր մեկնած փրկարարների օգնությամբ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների, տուժածների վիճակը բավարար է:-0-