Հայաստանը և Բուլղարիան փաստում են հարաբերությունների դինամիկ զարգացումը
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովին` նրա դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Քոչարյանն ընդգծել է, որ դեսպանի պաշտոնավարությունը մեծ արդյունավետություն է ունեցել հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում` զգալիորեն ընդլայնվել են տնտեսական և մշակութային կապերը:
Դեսպանը նկատել է, որ առանց հայկական կողմի պատրաստակամության և աջակցության հնարավոր չէր լինի նման արդյունքներ ունենալ:
Որպես հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման վկայություն, դեսպանը նշել է փաստը, որ Հայաստանում ավելանում է բուլղարերեն սովորողների թիվը, և արդեն իսկ լույս է տեսել բուլղարերեն-հայերեն բառարան:
Կողմերը խոսել են նաև եվրոպական նոր հարևանության շրջանակում հայ-բուլղարական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների մասին:-0-

