ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է վրացի, թուրք և ադրբեջանցի լրագրողների հետ
07.12.2007,
19:17
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է վրացի, թուրք և ադրբեջանցի լրագրողների հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է «Հակամարտությունների ոչ ավանդական կարգավորման եղանակների կովկասյան կենտրոնի» հրավերով Հայաստանում գտնվող մի խումբ ադրբեջանցի, թուրք, վրացի լրագրողների:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝ հանդիպման ընթացքում փոխնախարարը կարևորել է նման հանդիպումների և այցերի կազմակերպումը` որպես ժողովրդական դիվանագիտության դրսևորում և հարևան պետությունների երկխոսության հաստատմանն ուղղված լուրջ քայլ:
Այնուհետև փոխնախարար Կիրակսոյանը պատասխանել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների և հայ-վրացական համագործակցության զարգացման վերաբերյալ հարցերի:-0-

