Հայաստանի նախագահական ընտրությունները վճռորոշ կլինեն քաղաքական և տնտեսական զարգացման տեսակետից. ՀՀԿ

07.12.2007, 16:30
Հայաստանի նախագահական ընտրությունները վճռորոշ կլինեն քաղաքական և տնտեսական զարգացման տեսակետից. ՀՀԿ

Հայաստանի նախագահական ընտրությունները վճռորոշ կլինեն քաղաքական և տնտեսական զարգացման տեսակետից։

Ինչպես ուրբաթ Երևանում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հասարակական գործոնը նախագահական ընտրություններում» թեմայով քննարկումների ժամանակ, այդ գործընթացում կարևոր է հասարակության ակտիվ մասնակցությունն ընտրություններում։

«Հասարակության ակտիվ մասնակցությունն ընտրություններում կկանխորոշի երկրի ողջ քաղաքական դաշտի հետագա գործունեությունը»,-կարծում է նա։

Ըստ Սահակյանի, երկրի ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը վկայում է այն մասին, որ քաղաքական կուսակցությունները դժվարանում են լիարժեքորեն հիմնավորել հասարակության մեջ իրենց հետագա քայլերը հետընտրական շրջանում քաղաքական դաշտի ձևավորման գծով։

«Մեր հասարակության մեջ սխալ կարծիք է ստեղծվում այն մասին, որ կարելի է մարդկանց խումբ հավաքել, կուսակցություն ձևավորել, ընտրել առաջնորդ, որը նախագահի պատրաստի թեկնածու կլինի»,-ասաց նա։

Նա կարծում է, որ նման միտումները «կոմիկական իրավիճակներ են ստեղծում և ժողովրդի մեջ շփոթմունք են առաջացնում»։

«Եթե մեզ հաջողվի ցրել այդ շփոթը, մեզ կհաջողվի լավ ընտրություններ անցկացնել»,-ընգծեց Սահակյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—