Բուլղարիայի Եկեղեցական Սինոդը ցավակցական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության կապակցությամբ

Բուլղարիայի Եկեղեցական Սինոդը ցավակցական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915 թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության կապակցությամբ:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, նամակն ուղարկվել էր դեկտեմբերի 4-ին։
«Սա առաջին անգամն է, որ Բուլղարիայի Եկեղեցական Սինոդի կողմից ընդունված փաստաթղթում Հայոց Եղեռնին վերաբերող փաստաթղթում օգտագործվում է «ցեղասպանություն» բառը»,- նշեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Նամակում նշված է, որ բուլղար ժողովուրդն ու եկեղեցին ոչ քիչ տանջանք ու հալածանք են ապրել հինգդարյա օսմանյան լծի ներքո:
«Այս ամենը ցույց է տալիս երկու քրիստոնյա ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը: Բուլղարիայում ապրում են շուրջ 70 000 հայեր, որոնք Բուլղարիայում եղբայրական ընդունելություն գտած տուժվածների ժառանգներն են»,- նշված է ուղերձում:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-